Սեպտեմբերի 12-ին Հայաստանում Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը սպասվում է 24-26 աստիճան, երեկոյան՝ 19-21 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 16-21 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-20 նախալեռնային շրջաններում՝ 21-23 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 16-21 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-20, նախալեռնային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22-26, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 25-27 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 25-27 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-27 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-18, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 19 աստիճան տաքություն։





































