Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցչի տեղակալ Ջոն Քոուլի հետ և շնորհակալություն է հայտնել՝ ԱՄՆ նախագահի՝ խաղաղություն հաստատելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար, գրում է «Բելտա»-ն։
Հանդիպմանն անդրադարձել են բելառուսա-ամերիկյան հարաբերություններին, աշխարհում տիրող իրավիճակին։
Նշվում է, որ Լուկաշենկոն հիմնական հարցերի մեկն անվանել է տնտեսական ոլորտը։
«Կարծում եմ՝ դուք շահեր ունեք Բելառուսում և Բելառուսի միջոցով՝ Ռուսաստանի տնտեսական ոլորտում։ Բնականաբար, մենք մեծ հետաքրքրություն ունենք ձեր երկրի նկատմամբ՝ տնտեսության առումով»,- ասել է Բելառուսի նախագահը։
Ավելի վաղ Բելառուսի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել։






































