ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի միջև հեռակա վիճաբանություն է տեղի ունեցել։
Թովմասյանը պահանջել է, որ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը կազմակերպի Հովհաննիսյանի ամենօրյա թմրամիջոցների թեստավորում՝ նախքան խորհրդարանի շենք մտնելը և հրապարակի արդյունքները, Հովհաննիսյանը Թովմասյանին առաջարկել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թեստ հանձնել՝ նշելով, որ Թովմասյանը, լինելով լրագրող, չէր կարող իր աշխատավարձով գնել չորս բնակարան։
«Ինձ մոտ կարող են ողջամիտ կասկածներ առաջանալ, թե որտեղի՞ց նրան 4 տուն։ Եթե նա իրեն թույլ է տալիս նման լկտի առաջարկ անել, ի պատասխան պետք է ասեմ, որ 4 տուն ունենալու հանգամանքը հասկանալու համար սեռավարակների թեստ հանձնի։ Կհորդորեմ նրան բարոյականության սահմանները չանցնել, լինեով անբարո՝ չզրպարտել մարդկանց»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ Թովմասյանը թող իրեն կնոջ պես պահի, այլապես սեռային պատկանելության մասին թեստն էլ կսկսի կասկածի տակ դնել։




































