Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենան վնասելու դեպքով գործ է հարուցվել, տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է Իսկանդարյանը։
Նա մանրամասնել է, որ քիչ առաջ քննիչն ու փորձագետները ուսումնասիրել են դեպքի վայրը։
«Առաջիկայում սպասում եմ ինֆորմացիայի»,- հավելել է նա։
Այսօր ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ անցած գիշեր կոտրել են Իսկանդարյանի ավտոմեքենան՝ պատճառելով մոտ 3500 դոլարի նյութական վնաս։



































