Ամերիկահայ դերասանուհի և գործարար Քիմ Քարդաշյանն այցելել է Վենետիկի Սանտա Կրոչե դելի Արմենիի հայկական վանք, տեղեկանում ենք Instagram-ի իր էջից։
«Այցելել եմ Սանտա Կրոչե դելի Արմենի՝ Իտալիայի Վենետիկ քաղաքում գտնվող հայկական վանք»,- գրել է նա։
Քարդաշյանն այսպիսով իր 355 միլիոն հետևորդներին կրկին ներկայացրել է Իտալիայում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության խորհրդանիշներից մեկը։
Քաղաքի պատմական հատվածում գտնվող Սանտա Կրոչե դելի Արմենիի վանքը հայ կաթոլիկ ժառանգության կարևոր հուշարձան է։ Համալիրը հայտնի է իր ճարտարապետությամբ և դարավոր պատմությամբ (12-րդ դարից), որն արտացոլում է հայ ժողովրդի և եվրոպական մշակույթի միջև խորը կապերը։
Քարդաշյանը նախկինում այցելել էր Սան Ղազար դելի Արմենի կղզում գտնվող հայկական վանք։ Նա Իտալիայում էր Վենետիկի կինոփառատոնի կապակցությամբ, որը տեղի է ունենում 2025 թվականի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 6-ը։






































