Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի անդամակցության հայտը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ այս քայլը կապված է Ադրբեջանի և Պակիստանի միջև սերտ հարաբերություններով, ինչը հակասում է բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին և «շանհայյան ոգուն»:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են նաև, որ Չինաստանն աջակցել է Ադրբեջանի՝ ՇՀԿ լիիրավ անդամ դառնալու ցանկությանը:
Օգոստոսի 31-ին Հայաստանը և Պակիստանը դիվանագիտական հարաբերությունների կոմյունիկե էին ստորագրել։ Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը, չնայած Հայաստանը ճանաչում Պակիստանը որպես պետություն։ Այն համարվում է Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը՝ ակտիվորեն համագործակցելով նրա հետ ռազմական ոլորտում։ Ըստ Երևանի՝ Պակիստանի բանակի հատուկ նշանակության ուժերը նույնպես գործել են Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բացի այդ, Պակիստանը հրաժարվում է ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։
ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցում են 20-ից ավելի օտարերկրյա առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այն անցկացվում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։






































