ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ, հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանը։
Նա լրատվամիջոցներին կոչ է արել դատավորների վերաբերյալ հրապարակումներում զերծ մնալ անփույթ ձևակերպումներից, հատկապես, որ այն առնչվում է ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց և նրանց հեղինակությանը:
Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացրել, կան ձերբակալվածներ։
Ըստ ԶԼՄ-ների՝ խուզարկություններ են իրականացվել նաև Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում։ ArmLur.am-ը-օ տեղեկությամբ՝ դատավոր Ղազարյանի աշխատասենյակում խուզարկության դեպքով ձերբակալվել է փաստաբան Արմեն Օհանյանը։






































