Հակակոռուպցիոն կոմիտեն դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ է իրականացրել, կան ձերբակալվածներ, Armenia Today-ին հայտնեց կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ ձերբակալվածների թվում փաստաբան կա։ Խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, մանրամասնեց Օհանջանյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ խուզարկություններ են իրականացվել նաև Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում։ ArmLur.am-ի տեղեկությամբ՝ դատավոր Ղազարյանի աշխատասենյակում խուզարկության դեպքով ձերբակալվել է փաստաբանը Արմեն Օհանյանն է։






































