• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 06:06
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը

Էքսկլյուզիվ, Հարցազրույց, Քաղաքականություն,
29 Օգոստոս 2025 11:35
ShareShareShare
telegram

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում, որտեղ ներկայացվեցին շարժման նպատակներն ու աշխատանքի ուղղությունները: Շարժման շնորհանդեսն ուղիղ հեռարձակեց Armenia Today-ի YouTube ալիքը։

Իր ելույթում շարժման ղեկավար և համակարգող, «Տաշիր»-ի փոխնախագահ Նարեկ Կարապետյանն ասել է, որ շարժումը պետք է դնի ապագա քաղաքական ուժի ծրագրային հիմքը, բայց առայժմ այն ​​ապաքաղաքական կլինի: Կուսակցության ստեղծման մասին պաշտոնական հայտարարությունն սպասվում է չորս ամսից, հավելել է նա։

Կարապետյանը պարզաբանել է, որ շարժումը կաշխատի հինգ ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրը կվերահսկվի իր աշխատանքային խմբի կողմից: Նա թվարկել է այդ ուղղությունները:

«Նոր տնտեսություն, աշխատանք բոլորի համար, բարեկեցություն» խումբ

«Առաջին խումբը մենք անվանել ենք «Նոր տնտեսություն, աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար»։ Հայաստանի տնտեսությունը, որը բաղկացած է երեք հիմնական ճյուղից՝ արդյունաբերություն, ծառայություններ, գյուղ և գյուղատնտեսություն, հիմնականում հիմնված է Սովետական Հայաստանի փլատակների վրա հիմնված ընկերություններից»,- նշել է Կարապետյանը։

Առաջին խմբի անդամ, T-Metal մետալուրգիական ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Ֆարսյանն ընդգծել է արդյունաբերականացման և ներդրումների ներգրավման կարևորությունն այս խմբի աշխատանքում: Նա վստահեցրել է, որ ճիշտ որոշումների կայացման դեպքում Հայաստանը կկարողանա վերականգնել իր նախկին ներդրումային գրավչությունն օտարերկրյա ձեռնարկատերերի համար:

«Մեր առջև խնդիր ենք դրել շարունակական բարեփոխումների և թիրախավորված ներդրումների միջոցով կառուցել նոր տնտեսություն, որը կապահովի արժանապատվություն, բարեկեցություն մեր քաղաքացիների համար»,- նշել է Ֆարսյանը։

Նույն աշխատանքային խումբը գյուղատնտեսության զարգացման առաջարկներ կմշակի ֆերմեր և ձեռնարկատեր Հարություն Մնացականյանի ղեկավարությամբ:

Մնացականյանի խոսքով՝ երկրում անհրաժեշտ է ստեղծել լոգիստիկ կենտրոններ գյուղատնտեսական արտադրանքի գնման և մատակարարման ժամանակակից կազմակերպման համար: Ինչպես ավելի ուշ Մնացականյանը նշել է Armenia Today-ի հետ հարցազրույցում, երկրին անհրաժեշտ է առնվազն երեք լոգիստիկ կենտրոն: Դրանց ստեղծումը կհեշտացնի գյուղացիների կյանքը, կապահովի փչացող ապրանքների պահեստավորման պայմաններ և գյուղացիներին հնարավորություն կտա ավելի հեշտ վաճառել սեզոնային մրգերը, այդ թվում՝ ծիրան և խաղող:

«Մենք դեռևս օգտվում ենք Սովետական միությունից մնացած տեխնիկայից, որի պատճառով ունենում ենք արդյունավետության  առնվազն 20% նվազում»,- շեշտել է Մնացականյանը։

Ռոբերտ Կադարյանն, իր հերթին, նշել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները և ընդգծել, որ այստեղ ամենակարևոր քայլերից մեկն ամբողջ պետական ​​համակարգի և քաղաքացիներին ծառայություններ մատուցող հաստատությունների թվայնացումն է: Նա նաև ընդգծել է Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վերածելու կարևորությունը՝ նշելով այս ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտությունը։

«Մեծ հայկական ընտանիք» խումբ

Երկրորդ խումբը՝ «Մեծ հայկական ընտանիքը», կզբաղվի երիտասարդ ընտանիքների խնդիրներով և կփնտրի լուծումներ։ Նրա աշխատանքը կհամակարգի արտաքին քաղաքականության փորձագետ Արեգա Հովսեփյանը։

Հովսեփյանը նշել է, որ շատ երեխաներ Հայաստանում չեն ծնվում, որովհետև նրանց ծնողները մտածում են, որ վարկերի մեջ խրված չաճող աշխատավարձով չեն կարողանա նրանց արժանապատիվ մանկություն և ապագա տալ։

«Այսօր շատ հայ երեխաներ չեն ծնվում և չեն լրացնում մեր գենոֆոնդը, որովհետև նրանց ծնողները ժամանակ և հնարավորություն չունեն հետևել իրենց վերարտադրողական առողջությանը»,- նշել է նա։

Շարժման համակարգողը հավելել է, որ ժողովրդագրական խնդիրն անմիջականորեն կապված է երկրի անվտանգության հետ, քանի որ բնակչության թվի նվազումը կարող է ռիսկեր ստեղծել ինքնիշխանության համար։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ հարևան պետությունները բնակչության աճ են գրանցում, ինչն է՛լ ավելի է սրում իրավիճակը։

«Մենք քիչ ենք խոսում այդ մասին, բայց մեր երկրում ծնելիության պատկերը բավական թույլ է: Անկում ունենք, չնայած պատերազմից հետո կար աճ, բայց այս պահին ևս անկում ունենք»,- ասել է Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ տարածաշրջանում բարձր ծնելիություն ունեցող երկրներ կան, և եթե այսպես շարունակվի, 2100 թվականին, ըստ ՄԱԿ-ի տվյալների, Հայաստանի բնակչությունը լինելու է 1,7 միլիոն մարդ։

«Եթե անգամ ունենանք զարգացած տնտեսություն, բոլոր ուղղություններով հաջողենք, բայց չունենանք ճիշտ ժողովրդագրական ստրատեգիա, 1,7 միլիոն բնակչությամբ Հայաստանը հաջորդ հարյուրամյակում հնարավոր է՝ խնդիրներ ունենա իր սուվերենությունը պահելու մեջ, որովհետև մեր տարածաշրջանի երկրները 80 միլիոն, 90 միլիոն, 10 միլիոն, բավական մեծ են լինելու, և մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- շեշտել է նա։

«Արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակող» խումբ

«Մեր ձևով» շարժման երրորդ խումբն արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակող խումբն է, հայտարարել է Կարապետյանը։

«Սա շատ կարևոր խումբ է, և ունի մեծ աշխատանք մոտակա ամիսների ընթացքում։ Մեզ շատերն են հարցնում՝ ինչո՞ւ կարծիք դեռ չենք արտահայտել խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։ Կուզեի նշել, որ կա մի քանի մտավախություն, որը պետք է ուսումնասիրվի մասնագետների կողմից։ Ամենամեծ մտավախությունը, որ ստորագրող երեք անձանցից միայն Ամերիկայի նախագահը չի խաբել հայ ժողովրդին»,- նշել է Կարապետյանը։

Նրա ներկայացմամբ՝ խումբը պետք է ուսումնասիրի, տեսնի, և եթե իրական խաղաղություն լինելու է, ըստ Կարապետյանի, արտաքին քաղաքական մոդելը լինելու է այլ տեսակի:

Խաղաղության օրակարգի մասին խոսելով՝ Կարապետյանն ասում է՝ խաղաղության օրակարգն առաջնային է Հայաստանի համար վերջին 35 տարիների ընթացքում։

«Արցախյան պատերազմը մենք չենք սկսել, մեզ պարտադրել են այդ պատերազմը, և արցախցիներն ուղղակի պաշտպանվել են։ Հայ ժողովուրդը միշտ է ունեցել խաղաղության օրակարգ, մնում է հասկանալ՝ այն իրական խաղաղություն է, թե ոչ։ Մեր աշխատանքային խումբը կհետևի գործընթացներին, քանի որ կան ստորջրյա տարբեր հարցեր, որոնք դեռ հայտնի չեն հանրությանը։ Ուսումնասիրությունների արդյունքում մենք կներկայացնենք մեր տեսլականը»,- հավելել է Կարապետյանը։

Խմբի ղեկավար, Իրավական գիտությունների թեկնածու Արթուր Դանիելյանը շեշտել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր հայեցակարգ՝ հիմնված հայամետ սկզբունքների վրա։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության շուրջ քննադատություններն ավելի ակնհայտ են և դա գալիս է վստահության այն պակասից, որը ձևավորվել է արտաքին քաղաքականության նկատմամբ։

«Մենք կունենանք նոր բովանդակությամբ հայեցակարգ, որը պարտադիր և հետևողական մոտեցում է պահանջելու, այն արժեքավոր փաստաթուղթ պետք է լինի ինչպես այսօրվա իրականության մեջ, այնպես էլ ապագա իշխանության և սերունդների համար»,- ընդծել է նա։

Երիտասարդ տաղանդների հայտնաբերման խումբ

«Մեր ձևով» շարժման չորրորդ խումբը տաղանդների մասին է լինելու, տեղեկացրել է Կարապետյանը։ Ըստ նրա՝ աշխարհի տարբեր ժողովուրդներին աշխարհում ճանաչում են հայտնի, տաղանդավոր մարդկանցով՝ մաթեմատիկոսներով, սպորտսմեններով, դիվանագետներով, գրողներով։

«Հայ ժողովուրդը շատ տաղանդավոր մարդկանց հայրենիքն է, և ունի շատ տաղանդավոր երիտասարդներ։ Սակայն, տաղանդավոր երիտասարդների ծնողները շատ դժվար ճանապարհով են կարողանում իրենց երեխային տալ այն կրթությունը, որին նա արժանի է, անցկացնել այն ճանապարհով, որը նրան պետք է, որպեսզի արդեն մեծ տարիքում շողա և ներկայացնի իր հայրենիքն աշխարհով մեկ»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այդ երեխաները կլինեն չորրորդ խմբի հոգածության ներքո, որպեսզի կարողանան ներկայացնել Հայաստանն աշխարհում և ստեղծել անուն մեր ժողովրդի համար։

Հայ գործարարների ասոցիացիայի տնօրեն Գոհար Ղումաշյանը նշել է , որ իրենց խումբն զբաղվելու է անտեսված, սոցիալական վատ պայմանների պատճառով իրենց տաղանդը չզարգացրած երեխաների հայտնաբերելով և աջակցելով։

«Ապրուստի դժվարություններ ունեցող ընտանիքը, երեխաների տաղանդներով զբաղվելու, դրանք զարգացնելու և խթանելու դժվարությամբ է ժամանակ և հնարավորություններ տրամադրում։ Այսօր Հայաստանում բազմաթիվ այդպիսի ընտանիքներ կան։ Իհարկե, առանձին անհատականություններ կարողանում են իրացնել իրենց պոտենցիալը դժվարությունների միջոցով և հաջողության հասնել՝ փառք բերելով մեր ժողովրդին և երկրին»,- նշել է Ղումաշյանը։

Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պահպանության խումբ

«Մեր ձևով» շարժման խորհրդանշական խումբը Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պահպանության խումբն է, հավելել է Կաապետյանը։

«Գիտեք, որ Սամվել Կարապետյանն իր համոզմունքներն արտահայտելու և նրանց հետևելու համար այս պահին սահմանափակումների մեջ է, բայց նաև դա մեզ համար հպարտություն է, որովհետև եկեղեցու համար սահմանափակումների մեջ լինելը մեծ պատիվ է բոլորիս համար»,- նշել է նա։

Կարապետյանը շեշտել է, որ եկեղեցին մեծ գործ ունի 21-րդ դարում, եկեղեցին մեծ գործ ունի նաև ապագայում։ Նա պետք է փոխի մեզ, նա պետք է փոխի մեր հասարակությունը։

Աշխատանքային խմբի ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանը նշել է, որ Մայր աթոռի հետ համագործացկության, ընդհանուր նախագծերի իրականացման արդյունքում ՀՀ-ն աշխարհի համար կդարձնի քրիստոնեության կենտրոն, Էջմիածինը՝ ուխտավորների հավաքատեղի։

«Սա ոչ միայն ի շահ կգնա պետության հզորացմանը, այլև կառողջացնի հասակարությունը, որն այժմ մասամբ հայտնվել այնպիսի արատների մեջ, ինչպիսիք են խաղամոլությունն ու թմրամոլությունը»,- շեշտել է նա։

Ժողովրդական շարժումից դեպի քաղաքական կուսակցություն

Կարապետյանն ընդգծել է, որ թեև այս շարժման գործունեության ծրագրային դրույթները դառնալու են նոր ստեղծվող քաղաքական ուժի հիմքը, այս պահին շարժումը կրում է «ապաքաղաքական բնույթ» ու միտված է միավորելու պրոֆեսիոնալների։ Նա ընդգծել է, որ դա չի նշանակում հրաժարում իրենց առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի ուղենշած քաղաքական քայլերից։

Armenia Today-ի խնդրանքով՝ Կարապետյանը մեկնաբանել է, թե ինչպե՞ս է նոր շարժումը հաղթահարելու հայ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու հիասթափությունը՝ հաշվի առնելով, որ Armenia Today-ի վերջին հարցումները ցույց են տալիս, որ բնակչության գրեթե կեսն այսօրվա քաղաքական դաշտում, ներկա և նախկին քաղաքական գործիչների շրջանում չի տեսնում նրանց, ում օգտին կքվեարկեր ընտրություններում։ Նա նշել է, որ մարդիկ հոգնել են իրենց որևէ բանում համոզելու փորձերից, ուստի այսօր կարևոր է լսել նրանց պահանջները և կիսվել սեփական գաղափարներով։

«Մեր հասարակությունը հոգնել է համոզելուց, նրան ավելի շատ պետք է, որ իր գաղափարները, այն ինչ մտածում է, իրեն ասեն, և ինքը տեսնի, որ այդ մարդն իր գաղափարներն է ներկայացնում։ Դա կլինի այն համոզիչ ուղին, որը մարդկանց հայացքները կուղղի նոր ուժին»,- ասել է նա։

Կարապետյանը, անդրադառնալով Armenia Today-ի հարցին, մեկնաբանել է ՀԷՑ-ի տասնյակ աշխատակիցների ազատումն ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից և նշել, որ ինքը և իր թիմը մտադիր են աջակցել քաղաքական ճնշման պատճառով աշխատանքից զրկված մարդկանց:

«Մենք իրենց հետ ենք լինելու ամբողջ ընթացքում, որովհետև այդ մարդիկ նաև իրենց գաղափարների համար են նաև ենթարկվել (ազատման), դա հաստատ է»,- վստահեցրել է Կարապետյանը:

Armenia Today-ը հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում քաղաքական ուժերի խոստումներից հիասթափված քաղաքացուն համոզել մասնակցել ընտրություններին, պատասխանում են՝ իրենց ձևով են առաջնորդվելու՝ չեն համոզելու, այլ ճանապարհով են գնալու։

«Իմ կարծիքով՝ մեր հասարակությունը հոգնել է նաև համոզելուց։ Մեր հասարակությանն ավելի շատ պետք է, որ իրեն ասեն այն գաղափարները, որոնք մտածում է, և տեսնի, որ մարդն իր գաղափարներն է ներկայացնում»,- շեշտել է Կարապետյանը։

Շարժման անդամ Դավիթ Ղազինյանն Armenia Today-ի հետ զրույցում նշել է` Կարապետյանի կյանքի ուղին հաշվի առնելով՝ չի կարծում, թե մարդկանց պետք է բացատրել, թե ինչ կարող է անել Սամվել Կարապետյանը։

«Չեմ ուզում որևէ մեկին թիրախավորել կամ վիրավորել, բայց կարծրատիպը, թե իշխանության են գալիս ֆինանսական ռեսուրսների տիրապետելու համար, Կարապետյանի դեպքում բացակայում է։ Ինչու, որովհետև մարդը պետության բյուջեի չափ գումար ունի, այս դեպքում պետք է խելագարության կանխավարկածով առաջնորդնել՝ մտածելու, թե նա ինչ-որ նպատակ է հետապնդում»,- նկատել է Ղազինյանը։

Նա մատնանշել է նաև Կարապետյանի հայրենասիրության մասին։

«Մարդ, որը կարող էր լինել աշխարհի ամենալավ վայրերում և վայելել կյանքն իր 60-ամյա հոբելյանին ընդառաջ և հետո, այսօր կալանավայրում է, քանի որ երկիր կորցնելու խնդիր կա։ Ես քաղաքական գործունեությունը պատկերացնում եմ այսպիսին՝ կա հաջողած մարդ, որն առաջարկում է նույն մոդելները կիրառել նաև պետության մեջ»,- ընդգծել է Ղազինյանը։

«Տաշիր»-ի փոխնախագահը նաև մեկնաբանել է, թե Կարապետյանն ինչպե՞ս է ղեկավարելու քաղաքական թիմը, եթե բացի ՀՀ քաղաքացի լինելուց՝ ունի նաև ռուսական անձնագիր։ Նա պարզաբանել է, որ Կարապետյանը կլինի նորաստեղծ ուժի գաղափարական առաջնորդը։

Կարապետյանը կրկին հերքել է նախկին իշխանությունների հետ համագործակցության հնարավորությունը և նշել, որ այս պահին Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման ուղիներ չի առաջարկում: Միևնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ իրենց նոր թիմում կարող են լինել մասնագետներ անկախ նրանից, թե նախկինում ինչ պաշտոններ են զբաղեցրել:

Նոր քաղաքական ուժի ծրագրային աշխատանքները կավարտվեն 4-5 ամսվա ընթացքում՝ մինչև տարվա վերջ, նշել է նա։

ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։

Ավելի վաղ Կարապետյանը դատական հայց էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և դրա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ՝ պահանջելով անօրինական ճանաչել կարգավորող մարմնի՝ ընկերության դեմ վարչական վարույթ սկսելու որոշումը։ Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։

Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։

Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:

telegram
Tags: Մեր ձևով շարժումՆարեկ ԿարապետյանռեպորտաժՍամվել ԿարապետյանՏաշիր

Հարակից հրապարակումներ

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր կալանավորումը նպատակ ունի կանխելու Փաշինյանի և...

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

03 Հունիս 2026 22:45

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Երևանում անցկացրել է քայլերթ և հանրահավաք։ Դաշինքի համակիրները «Սամվել, վարչապետ», «Փոփոխության համար՝ համար 3», «Փոփոխություններ լինելու են»...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

03 Հունիս 2026 21:00

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

03 Հունիս 2026 19:42

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների հարցման մասին Euronews լրատվամիջոցի մայիսի 31-ին հրապարակված հոդվածում ներկայացված թվերը չեն արտացոլում հայկական «Բրեվիս» (Breavis)...

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

03 Հունիս 2026 18:30

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործերին...

Load More
Xosum
  • Լուրեր

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

03 Հունիս 2026 22:45
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

03 Հունիս 2026 21:00
Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է այլ երկրներից շտապ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ-ն Վրաստանից հարաբերությունները բարելավելու մասին ազդակ է ստացել. Ռուբիո

03 Հունիս 2026 20:35
Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

03 Հունիս 2026 19:42
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

03 Հունիս 2026 18:43
Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

03 Հունիս 2026 18:30
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

03 Հունիս 2026 18:26
Իրանն ստացել է Հորմուզի նեղուցով անցման համար առաջին վճարը

ԵՄ-ն կվերաուղղորդի Aspides առաքելությունը Հորմուզի ականազերծման համար

03 Հունիս 2026 18:16
ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

03 Հունիս 2026 18:00
«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

03 Հունիս 2026 16:53
СМИ узнали позицию Кремля по Армении после вашингтонского соглашения

Ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ․ Փաշինյան

03 Հունիս 2026 16:39
Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

03 Հունիս 2026 15:54
Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

03 Հունիս 2026 15:12
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

03 Հունիս 2026 14:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

03 Հունիս 2026 14:39
Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

03 Հունիս 2026 14:28
ԵՄ-ն պատրաստ է նպաստել Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը

Չնայած Երևանի հերքումներին՝ Բաքուն քննարկում է «Արևմտյան Ադրբեջան վերադարձը»

03 Հունիս 2026 14:15
Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

03 Հունիս 2026 13:39
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը «Փառքի ծառուղում» աստղ կստանա

03 Հունիս 2026 13:06
ԵՄ-ն Հայաստանից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

ԵՄ-ն Հայաստանից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

03 Հունիս 2026 13:05
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Գեղարքունիքում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Գեղարքունիքում (ուղիղ)

03 Հունիս 2026 12:44
В Масисе произошло нападение на сторонников партии «Сильная Армения»

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

03 Հունիս 2026 12:08
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական ռազմածովային բազային

Իրանն ու ԱՄՆ-ն փոխադարձ հարվածներ են հասցրել

03 Հունիս 2026 11:35
ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի կրիպտոբորսայի նկատմամբ

03 Հունիս 2026 11:21
Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին․ ԶԼՄ

Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին․ ԶԼՄ

03 Հունիս 2026 10:48
ԱԳ նախարարը շքեղ առանձնատուն է կառուցել. «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ

Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է

03 Հունիս 2026 10:26
СМИ: новый порядок премирования в Минобороны вызвал недовольство среди сотрудников

ՊՆ-ում հրահանգվել է «լայքել» Պապիկյանի՝ Կարապետյաններին առնչվող գրառումները. ԶԼՄ

03 Հունիս 2026 09:45
Քաղաքականություն

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր կալանավորումը նպատակ ունի կանխելու Փաշինյանի և...

Read moreDetails
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան
Քաղաքականություն

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ