ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ստորագրել է Արսեն Թորոսյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հայտնել են Ազգային ժողովից։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Թորոսյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
«Հրապարակ» օրաթերթն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Թորոսյանը կղեկավարի Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունները միաժամանակ։





































