Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Վրաստանի մայրաքաղաքում կրկին գործառության մեջ կդրվեն տրամվայները, հայտնում է 1tv.ge-ն:
«Վրաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ կիրականացվի տրամվայի գծի նախագիծ։ Հայտարարում ենք տենդեր՝ տրամվայի գծի նախագծի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար»,- հայտարարել է Կալաձեն:
Նրա խոսքով՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան ժամանակակից տրամվայի գիծը կկապի Դիդի Դիռոմին «Դիդուբե» մետրոյի կայանի հետ։
Վրաստանում հոկտեմբերին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իշխող «Վրացական երազանքի» թեկնածուն Կալաձեն է:






































