Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը որոշել է հայտնաբերել ու համակարգից ազատել բոլոր «կասկածելիներին», գրում է «Հրապարակ» օրաթերթը: Նա հրահանգ է իջեցրել` «փորփրել բոլորի կենսագրությունը», կապերը և հայտնաբերել բոլոր նրանց, ովքեր անգամ շատ հեռավոր կապեր ունեն նախկինների հետ:
Թերթը նշում է, որ Սիմոնյանը դեռ ամիսներ աաջ էր սկսել «մեծ չիստկա» իրականացնել և մեծաթիվ աշխատակիցների էր ազատել աշխատանքից:
«Եվ սկսել են յուրաքանչյուր ԱԱԾ-ականի յոթ պորտը, ընկերական շրջապատը, հեռավոր ազգակցական կապերն ուսումնասիրել և առանց որևէ բացատրության հեռացնել համակարգից։ Մարդկանց աշխատանքային օրվա ավարտին կանչել են վերադասի մոտ, ասել, որ աշխատանքային վկայականը հանձնի ու գնա տուն` իրեն տեղափոխում են կադրերի ռեզերվ»,- գրում է թերթը՝ հավելելով, որ սա համաձայնեցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Սիմոնյանը հունիսի 28-ից է զբաղեցնում ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Փաշինյանը հունիսին ԱԱԾ-ին հրահանգել էր զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով:




































