ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ձերբակալումը, հայտնել է նրա փաստաբաններից Լիանա Գասպարյանը:
Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ էր, ինչի արդյունքում նա ապօրինաբար շուրջ 9 և ավելի ժամ պահվել է անազատության մեջ:
«Այսպիսով` Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը: Մինչդեռ, պետք է նկատել, որ առաջին ատյանի դատարանն (կրկին դատավոր Արտակ Կարապետյանը) իր որոշումը կայացնելիս չէր անդրադարձել ձերբակալման այս կարևոր հանգամանքին»,- նշել է Գասպարյանը:
ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Կարդացեք նաև՝





































