Գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի գույք բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարանին, տեղեկացրել է ԳԴ-ն։
Ըստ հրապարակման՝ դատախազոթյունը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք և ավելի քանի 415 միլիոն դրամ պահանջել է վերադարձնել պետությանը
Մկրտումյանը ՊՊԳՎ պետ է նշանակվել 2011 թվականին։ Նա հունիսի 13-ին հրավիրվել էր ԳԴ։ Վարչություն էին հրավիրվել նաև որդիները՝ Ռաֆայել և Գևորգ Մկրտումյանները և հարսը՝ Տաթևիկ Մկրտումյանը։
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) բացահայտել է առանց համապատասխան լիցենզիաների առցանց խաղերի կազմակերպման սխեմա, որի հետևանքով պետությանը պատճառված նախնական վնասը...




































