ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կանցկացվի կենսաբազմազանության COP17 համաժողովը։
«Հայաստանում անհամբեր սպասում ենք բոլոր հյուրերին և շահագրգիռ կողմերին՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ 65 ձայնով Հայաստանն ընտրվել էր որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր։
Ադրբեջանը հոկտեմբերին դիմել էր COP17-ը 2026-ին հյուրընկալելու խնդրանքով։





































