• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 12:43
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Փաշինյանն Armenia Today-ին հաստատել է Սյունիքից Նախիջևան տանող ճանապարհի վերահսկման մասին ԱՄՆ-ից առաջարկ ստանալը

Տարածաշրջան, Տնտեսություն,
16 Հուլիս 2025 19:30
ShareShareShare
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին՝ չհստակեցնելով, թե որ կազմակերպությունների և երկրների մասին է խոսքը: Այս մասին նա ասել է Armenia Today-ի Youtube-յան ալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հնարավոր փոխանցումը երրորդ կողմի կառավարմանը:

«Կան գլոբալ խաղացողներ, որոնք հետաքրքրված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, ում ներկայությունն արդեն կարող է դառնալ ներդրումային միջավայրի նկատմամբ ինքնին վստահություն, մենք այս բոլոր ուղղություններով քննարկումները շարունակում ենք»,- ասել է վարչապետը:

Նա Armenia Today-ի հարցին՝ ճշտել, թե արդյոք խոսքն ԱՄՆ-ի մասի՞ն է, հաստատել է, որ Երևանը Վաշինգտոնից առաջարկ է ստացել Սյունիքով ճանապարհը կառավարելու վերաբերյալ։ Նա չի հստակեցրել՝ այդ առաջարկը պաշտոնակա՞ն էր, թե՞ ոչ պաշտոնական։

«Դիվանագիտական աշխատանքի 90%-ն արվում է ոչ պաշտոնապես։ Պաշտոնապես տեղի է ունենում վերջին 10%-ը, երբ այն «մենյուի» մեջ վերցվել, կազմել ենք, և մնում է միայն ֆորմալացնել դա, մնացած ամբողջը ոչ պաշտոնական առաջարկներ են։ Կնքած, ստորագրած նամակներն այնքան հազվադեպ բան են դարձել (դիվանագիտության մեջ)»,- նշել է վարչապետը։

Նա խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի առաջարկներից հրաժարվելու դեպքում Հայաստանին սպառնո՞ւմ են պատժամիջոցների տեսքով հնարավոր բացասական հետևանքներ:

Փաշինյանը հավելել է, որ Սյունիքով ճանապարհ վարձելու առաջարկներ հնչել են նաև այլ երկրներից: Այս առնչությամբ նա միայն նշել է, որ նման բոլոր առաջարկների մասին «ուղիղ թե անուղղակի, այսպես թե այնպես» հանրությունն իմանում է։

«Դուք ասացիք՝ եթե Հայաստանը հրաժարվի ճանապարհից․․․ Հայաստանը չի հրաժարվելու ճանապարհից, որովհետև դա մեր օրակարգն է։ Մենք ենք առաջարկել աշխարհին, ասել ենք՝ ուզում ենք սա։ Բայց ես ուզում եմ ասել, որ մենք բոլոր առաջարկները քննարկում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հենքի վրա»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո «միջանցք» բառը ՀՀ-ում ձեռք է բերել «ալերգիկ կոնտեքստ», թեև ամբողջ աշխարհը «բոլոր տեղերում փնտրում է միջանցք»։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի տարածքով անցնող Հյուսիս-հարավ ճանապարհը նույնպես կոչվում է տրանսպորտային միջանցք։

Վարչապետի խոսքով՝ Երևանը շարունակում է քննարկումներն այս բոլոր ուղղություններով՝ միջազգային ներդրողներին համոզելու համար, որ սա անվտանգ ներդրումային միջավայր է:

Փաշինյանը ռիսկեր չի տեսնում հաղորդակցությունները երրորդ կողմի արտապատվիրակելու մեջ՝ նշելով, որ Հայաստանում արդեն կային արտապատվիրակման հայտնի դեպքեր:

«Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումն արտապատվիրակված է։ Եվ ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ ձևով ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ջրային համակարգի կառավարումն արտապատվիրակված է։ Նախկինում մենք ունեցել ենք «Հայփոստի» արտապատվիրակման փորձ և այլն, այդպես շարունակ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս համատեքստում քննարկվում է ներդրումներ ներգրավող ընկերություն ստեղծելու հնարավորությունը, քանի որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներդրումային մեծ ներուժ ունի:

Կան նաև երկրներ, որոնք հետաքրքրվում են նախագծով, սակայն այժմ քննարկվում է ԱՄՆ-ի առաջարկը, հավելել է վարչապետը: Հայաստանը դեռ 2022 թվականին առաջարկել էր իր տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունը փոխանցել մասնավոր ընկերության, սակայն Բաքուն դրան չի համաձայնել, հիշեցրել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում հետաքրքրվողներ կային։

«Քննարկում ենք՝ ով ավելի լավ պայմաններ կառաջարկի և ինչի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ Մենք ոչ մեկին սահմանափակում չենք դրել, բայց պետք է քննարկենք և որոշումներ կայացնենք մեր շահերին համապատասխանելիության տեսակետից։ Հիմա այդ առաջարկն ամերիկյան է, և մենք քննարկում ենք այդ առաջարկը, հետաքրքրված են այդ առաջարկով, բայց այս պահին չեմ կարող ասել՝ կլինի՞ համաձայնություն, թե՞ ոչ։ Հենց լինի, դրա մասին կիմանաք, բայց սա է «մենյուն», բովանդակությունը»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ նման առաջարկ արվել է երեք տարի առաջ, քանի որ պատկերացում կար, որ Ադրբեջանի քաղաքացիները չեն օգտվելու Հայաստանի տարածքով անցնող ճանապարհներից, որովհետև հայ սահմանապահների, մաքսավորների և պաշտոնատար այլ անձանց հետ շփումները կարող են խնդիրներ առաջացնել: 2022 թվականին Երևանը պատրաստ էր կիրառել front office և back office մոդելը, որն օգտագործվում է աշխարհում. կան երկրներ, որտեղ սահմանային և մաքսային գործառույթները փոխանցում են արտաքին կառավարման ոլորտում աշխատող միջազգային պրոֆեսիոնալ ընկերությունների:

Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքով անցնող 43 կմ երկարությամբ ճանապարհահատվածը Հայաստանն անվանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս, Ադրբեջանն ու Թուրքիան ճանապարհն անվանում են «Զանգեզուրի միջանցք»։

Հուլիսի 14-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը։ Ավելի ուշ  Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»։

telegram

Հարակից հրապարակումներ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40

Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ Նրանց...

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19

Թբիլիսիում հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներ, բակեր և նկուղներ, վնասել ճանապարհահատվածներ ու ենթակառուցվածքներ, հայտնում...

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45

«Արարատցեմենտ» ընկերության կառավարումը պետությանը փոխանցվելուց հետո հուլիս ամսվա ընթացքում սահմանված կարգով կնշանակվի գործարանի նոր կառավարիչը, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 21-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,08 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,23 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Load More
Xosum
  • Լուրեր
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ
Տնտեսություն

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16

Read moreDetails
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)
Իրավունք

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ