Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիափոխադրող Etihad Airways-ը 2025-ի նոյեմբերից սկսած՝ Աբու Դաբիից դեպի յոթ նոր ուղղությամբ թռիչքներ է մեկնարկում, որոնց թվում է նաև Երևանը, հայտնում են ընկերությունից։
Հայտարարության մեջ նշվում է, որ 7 նոր ուղղություններն են՝ Երևան, Ալմաթի, Բաքու, Բուխարեստ, Մեդինա, Տաշքենդ, Թբիլիսի։
«Յուրաքանչյուր երթուղի ավելի շատ ճանապարհորդների է բերում ուղիղ Աբու Դաբի՝ մշակույթի, առևտրի և անմոռանալի փորձառությունների քաղաք»,- ասված է ավիափոխադրող ընկերության հայտարարության մեջ։
Wizz Air ավիաընկերությունը հայտարարել էր Աբու Դաբիում գործունեությունը դադարեցնելու մասին։ Ավիաընկերությունում նշել են, որ պատճառը Մերձավոր Արևելքում տիրող անկայուն իրավիճակն է, ինչը գրեթե երկու տարվա ընթացքում ոչնչացրել է այդ շուկայում շահույթ ստանալու բոլոր հնարավորությունները: