ԱՄՆ-ն որոշել է ամբողջությամբ վերադարձնել և նույնիսկ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնում է Reuters-ը։
Սենատի զինված ուժերի կոմիտեն հաստատել է Ուկրաինային աջակցելու համար 2026 թվականի պաշտպանական բյուջեում 500 միլիոն դոլար ավելացնելու որոշումը. օգնությունը երկարաձգվել է մինչև 2028 թվականը (նախկինում օգնության համար հատկացվել էր 300 միլիոն դոլար – AT):
Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Թրամփի վարչակազմը քննարկում է 3,8 միլիարդ դոլարի արտակարգ իրավիճակների մատակարարման ֆոնդից առանձին օգնության փաթեթի ստեղծումը, որն առաջին խոշոր քայլն է մատակարարումների ժամանակավոր դադարեցումից հետո, ներառյալ՝ Patriot հրթիռները և ճշգրիտ կառավարվող զինամթերքը։
Ռուսաստանի հարվածների ինտենսիվ աճն Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների վրա, ներառյալ՝ Խարկովի ծննդատունը և մարդասիրական պահեստները, դրդել են ԱՄՆ-ին վերանայել օգնության տրամադրումը։ Սակայն 2025թ. հուլիսի 1-ին Թրամփի վարչակազմն անսպասելիորեն կասեցրել էր մի շարք ռազմական մատակարարումներ Ուկրաինային։