Ադրբեջանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական օգնություն ուղարկած առաջին երկրներից էր։ Ադրբեջանը տրամադրել է 42 մլն դոլարի մարդասիրական, ինչպես նաև վերականգնման օժանդակություն՝ ներառյալ դեղորայք, սննդամթերք, էլեկտրական սարքավորումներ և այլ միջոցներ:
Մայիսի 25-ին Ուկրաինայի ԱԳ նախարարն «առանցքային» էր անվանել Կիևի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը։ Փետրվարին Ադրբեջանը 1 մլն դոլարի մարդասիրական օգնություն էր հատկացրել Ուկրաինային։