Հուլիսի 7-ին Հայաստանում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը մայրաքաղաում կանխատեսվում է 28-30, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24, հովտային շրջաններում՝ 24-28 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 28-31 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 28-31 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 28-31 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 17-19, նախալեռնային շրջաններում՝ 19-23, հովտային շրջաններում 27-31 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 23 աստիճան տաքություն: