Հունիսի 14-ից 20-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
- Եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո դատարանը նախ խուզարկություն է անցկացրել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տանը, ապա երկու ամսով կալանավորել նրան:
- Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի Կարապետյանին և նրա փաստաբաններին:
- Զուգահեռ վարչապետը հայտարարել է Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն ազգայնացնելու մտադրության մասին։
- Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
- Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
- Իրանա-իսրայելական հակամարտությունը շարունակվում է, կողմերը փոխադարձ հարվածներ են արձակում:
- Իրանից տարբեր ազգությամբ քաղաքացիներ Հայաստան են ժամանել:
- Հայ-վրացական սահմանին հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակման հետ կապված խնդիրը կարգավորվել է:
- Քասախի բնակիչները տրանսպորտի հարցով կրկին ճանապարհ են փակել, եղել են բերման ենթարկվածներ: