• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 10:19
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Քասախի բնակիչներից 11-ին բերման ենթարկեցին, լրագրողին հարվածած ոստիկանն ազատվեց աշխատանքից․ ակցիա՝ Աշտարակի ճանապարհին

Հասարակություն,
16 Հունիս 2025 10:29
ShareShareShare
Քասախի բնակիչներից 11-ին բերման ենթարկեցին, լրագրողին հարվածած ոստիկանն ազատվեց աշխատանքից․ ակցիա՝ Աշտարակի ճանապարհին
telegram

Քասախի բնակիչները հունիսի 16-ին փակել էին Երևան-Աշտարակ խճուղին՝ պահանջելով վերականգնել 59 համարի երթուղու աշխատանքը դեպի բնակավայր և պատշաճ տրանսպորտային ծառայություն ապահովել բնակիչների համար։

Ոստիկանության հետ բախումից հետո, ինչի հետևանքով քաղաքացիներ էին բերման ենթարկվել, ցուցարարները բացել էին ավտոճանապարհը։

59 համարի ավտոբուսը նոր որոշմամբ այլևս մուտք չի գործում Քասախ և չի սպասարկում բնակիչներին, քանի որ այն պատկանում է Երևան քաղաքին։ Փոխարենը՝ այսուհետ «Մուլտի տրանս» ընկերությունն է միայն տրանսպորտային ծառայություն մատուցում Քասախում, ինչից բնակիչները դժգոհ են։ Նրանք նշել են, որ ընկերությունը շուրջ 15 օր է, ինչ համայնքում ուղևորափոխադրում է կատարում, բայց դրանք իրականացնում է ուշացումներով, ինչի հետևանքով բնակիչների ու ընկերության վարորդների միջև բախումներ են տեղի ունենում։

«Մենք լսելի չենք դառնում, ուստի նման միջոցի ենք դիմել»,- հայտարարել են ճանապարհը փակած քասախցիները։

Ակցիայի մեկնարկից հետո ոստիկանների և քասախցիների միջև միջադեպ է տեղի ունեցել, երբ ակցիայի մասնակիցները հրաժարվել են բացել ճանապարհը, և ոստիկաններն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին, իսկ նրանցից մեկը հարվածել է 24news-ի լրագրող Մերի Մանուկյանին։

Ավելի ուշ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել է, որ քասախցիների ակցիայից բերման է ենթարկվել 11 անձ, իսկ ոստիկանի կողմից լրագրողին հարվածելու դեպքի առնչությամբ անմիջապես ծառայողական քննություն է նշանակվել։ ՆԳՆ խոսնակն ավելի ուշ հայտնել է, որ ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից։

Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ նրանց բերման են ենթարկել Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որը պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով-խմբ․)։

ՄԻՊ գրասենյակից տեղեկացրել են, որ արագ արձագանքման խումբ է մեկնել է ոստիկանության բաժին՝  քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերն  ուսումնասիրելու, նրանց հետ առանձնազրույցներ իրականացնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտել է լրագրողի մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու և բռնություն կիրառելու դեպքը։

«Լրագրողների համար պետք է երաշխավորված լինի մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պատշաճ միջավայր: Պաշտպանը պահանջում է, որպեսզի իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն նշված դեպքով»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Ապրիլի 5-ին և հունիսի 5-ին Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսների կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Ի նշան բողոքի՝ նրանք ժամանակավորապես փակել էին Երևան-Աշտարակ մայրուղու հատվածը: Ապրիլի 9-ին պռոշյանցիներին ընդունել էին կառավարությունում և ժամանակավոր լուծում տվել իրենց հարցին։ Ապրիլի 10-ին Քասախի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը՝ պահանջելով չեղարկել դեպի Երևան տրանսպորտի 59 ավտոբուսային երթուղիների կրճատման և տրանսպորտի վարձը բարձրացնելու որոշումները։

ՏԿԵ նախարարությունը համայնքներին առաջարկել էր 50 դրամով նվազեցնել ճանապարհածախսը՝ դարձնելով 200 դրամ Պռոշյանի և 150 դրամ՝ Քասախի համար։ Բացի այդ, նախարարությունն առաջարկել էր տրանսպորտին հասանելիություն՝ բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում, իսկ Երևանում՝ վերջնակետի փոփոխություն։

Թարմացվել է ժամը 12։32-ին։ 

Աննա Բադալյան

telegram
Tags: ԱկցիաբնակիչներՆԳՆ

Հարակից հրապարակումներ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության...

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...

Load More
Xosum
  • Լուրեր

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Քաղաքականություն

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,23 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Read moreDetails
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ