ՀԱՊԿ-ը հայտնել է Հարավային Կովկասում «դրական զարգացումների» մասին և խաղաղության հաստատման հույս հայտնել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից բանակցությունների ավարտի և խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ արված հայտարարությունը։
«Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ և ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,- ընդգծեց Տասմագաբետովը։
Միջոցառումը Ղրղզստանի մայրաքաղաքում նախագահել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Մարտի 6-ին ՀԱՊԿ քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ կազմակերպության պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Մարտի 7-ին ՀԱՊԿ-ից նշել էին, որ Հայաստանի կողմից ներդրումները չվճարելու դեպքում կազմակերպությունը «դիտարկելու է տարբեր սցենարներ»։
ՀԱՊԿ-ը մայիսին ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ այն շուտով կստորագրվի։ Մայիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարել էր, որ Հայաստանի և հանրապետության հարևանների տարածքային ամբողջականությունը ճանաչելու որոշումը կայացրել է ՀԱՊԿ-ի հետ երկխոսություններից հետո։