ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և համատեղ աշխատելու պատրաստակամություն հայտնել։
«Սրտանց շնորհավորում եմ Մերցին և անհամբերությամբ սպասում եմ նրա հետ համատեղ աշխատանքին՝ երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- X-ում գրել է վարչապետը։
Մերցը մայիսի 6-ին երկրորդ փորձից ընտրվել էր Գերմանիայի կանցլեր։ Առաջին փուլում նա չէր կարողացել ապահովել անհրաժեշտ ձայների մեծամասնությունը։
2024 թվականի դեկտեմբերին Բունդեսթագն անվստահություն էր հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությանը։ Գործող կառավարությունը Բունդեսթագում կորցրել էր մեծամասնությունն իշխող «Ազատ դեմոկրատական կուսակցության» (FDP) կոալիցիայից դուրս գալուց հետո։