Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին հրավիրել է Թուրքիա, սոցիալական ցանցում տեղեկացրել է Թրամփը:
«Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն»,- գրել է Միացյալ Նահանգների նախագահը:
Ըստ նրա՝ իր թուրք պաշտոնակցի հետ զրույցը «շատ լավ ու արդյունավետ էր»:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանն ու Թրամփը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Գազայում, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը:
Փետրվարին Էրդողանը Թուրքիան իդեալական երկիր էր անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։