Երաժիշտ և պրոդյուսեր Ստաս Նամինը հայտնել է, որ ստացել է հայկական անձնագիր և պլանավորում է պարբերաբար այցելել Հայաստան, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը, ասել է, որ Հայաստանը շատ հարազատ է իր և իր ընտանիքի համար։
«Մենք հաճախ ենք այցելում Հայաստան, ես նույնիսկ բնակարան եմ գնել այստեղ, որը հիմա վերանորոգում եմ»,- ասել է Նամինը։
Երաժիշտը խոստովանել է, որ ապագայում կարող է տեղափոխվել Հայաստան։ Այս պահին նա ապրում է ԱՄՆ-ում և Ռուսաստանում։ Բացի այդ, Նամինը ցանկություն հայտնեց զգալի ներդրում ունենալ հայկական մշակույթի զարգացման գործում։