Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բաքու կժամանի մայիսի 8-ին, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նեթանյահուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, կառավարության պաշտոնյաների և հրեական համայնքի առաջնորդների հետ։
Մայիսի 8-ն Ադրբեջանի համար խորհրդանշական օր է։ 1992 թվականի այդ օրը զոհվել է հրեական ծագումով Ադրբեջանի ազգային հերոս Ալբերտ Ագարունովը։ Նեթանյահուն պատրաստվում է այցելել Բաքվի Շեհիդների ծառուղում գտնվող նրա գերեզմանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելի վարչապետի այցը Բաքու կտևի մինչև մայիսի 11-ը։