Փրկարարները շարունակում են Ուկրաինայից Հրազդան գետն ընկած աղջկա որոնողական աշխատանքները, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ ապրիլի 27-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ Հրազդանի կիրճում՝ Մանկական երկաթուղու տարածքում, Ուկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը։
Աղջկա հայրը 150 փրկարարի ու 40 պարեկի հետ մասնակցում է Հրազդան գետի մի քանի կիլոմետր երկարությամբ հատվածում որոնողական աշխատանքներին։
Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բրիգադը և տեղում օգնություն ցուցաբերել երեխայի մորը։