Հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը հաղթել է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«2-րդ խաղափուլում գրոսմայստեր Էմին Օհանյանը պարզ, բայց էլեգանտ տակտիկական հարվածով հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի վարպետ Վիտորիո Սինայի նկատմամբ»,- նշել են ֆեդերացիայից:
Առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը։