• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 14:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ՀՀ ԱԳՆ-ն խորը մտահոգություն էր հայտնել Բաքվի հայ գերիների «դատավարություններից» արված հրապարակումների շուրջ

Արտաքին քաղաքական, Տարածաշրջան, Քաղաքականություն,
28 Փետրվար 2025 13:26
ShareShareShare
«Պահեր` արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունը»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթում հայերի ջարդերի մասին
telegram

ՀՀ ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Բաքվի հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի «դատավարություններից» հրապարակումների, ինչպես նաև հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունների շուրջ, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման գործելաոճի մասին են վկայում նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի և այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը:

ԱԳՆ-ն նշել է, որ հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների:

«Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում. համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թվարկումը ներառում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, Ժնևի IV կոնվենցիան (1949 թ.), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- նշել է գերատեսչությունը:

ԱԳՆ-ն նշել է, որ այս «դատական ​​բեմականացումն» օգտագործում են որպես «Հայաստանի վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար»։

Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ այս գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատվամիջոցներում հայերի դեմ էթնիկ ատելության շարունակական քարոզչության պայմաններում:

Նախաչաչությունից նշել են, որ ցանկացած հակամարտության ամբողջական կարգավորում ներառում է ժողովուրդների պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրների հավելյալ ու արհեստական ձգձգումն առնվազն չի ծառայում այդ նպատակին և միայն նվազեցնում է դրա հավանականությունը: Սակայն, ըստ գերատեսչության, այս գիտակցումը բազմիցս է ընդգծվել Ադրբեջանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, գործընկերների ու կառույցների կողմից:

«Ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների ընկալումներում ևս այն կգերակայի թշնամանքի շարունակական սնուցման ու կարճաժամկետ հաշվարկների նկատմամբ: Հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն և անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթաներում և ձևաչափերով՝ ակնկալելով լուծումներ և դրական առաջընթաց»,- ասված է հաղորդագրության մեջ:

2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «գործով» հաջորդ նիստում Վարդանյանն ասել է, որ հացադուլի պատճառով իրեն վատ է զգում, որից հետո դատավորը բուժզննման համար ընդմիջում էր հայտարարել։

Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Փետրվարի 27-ին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը կոչ էր արել քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ։

Փետրվարի 21-ին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) առաջարկել էր մոնիթորինգային խումբ ուղարկել Բաքու՝ հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ տեղի ունեցող ապօրինի դատավարությունը դիտարկելու նպատակով։

telegram
Tags: Армения

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29

Դատախազը դադարեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը, հայտնել է փաստաբան Երեմ...

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19

Թբիլիսիում հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներ, բակեր և նկուղներ, վնասել ճանապարհահատվածներ ու ենթակառուցվածքներ, հայտնում...

The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39

Երկու ամսով կալանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ շարունակելու է շինարարական ծրագրերը Հայաստանում, ինչպես նաև...

Load More
Xosum
  • Լուրեր
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» գործարանում գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» գործարանում գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)
Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54

Read moreDetails
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր
Աշխարհում

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:54

Հնդկաստանի Սիկիմ նահանգում կառուցվող թունելի փլուզման հետևանքով մահացել է ութ աշխատող, հայտնել է նահանգի գլխավոր նախարար Պրեմ Սինգհ Թամանգը։ Նրա...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ