Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Ֆրանսուա Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ նախագիծը։
Ընդունման համար անհրաժեշտ 289 ձայնից նախագիծն ստացել է միայն 181-ը։
Հունվարի 16-ին Ֆրանսիայի ԱԺ-ն կրկին դեմ էր քվեարկել Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին։
Բայրուն վարչապետ էր նշանակվել 2024 թվականի դեկտեմբերի 13-ին։ Հունվարի 14-ին նա հիմնական ելույթով հանդես էր եկել Ազգային ժողովում և նրա ծրագիրը սուր քննադատության էր արժանացել «Չենթարկվող Ֆրանսիա»-ի կողմից։