ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը, հայտնել են Պետդեպից։
Պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախախարի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների կարևորությունը, հավելել են գերատեսչությունից։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է, տարածաշրջանում մեր ընդհանուր շահերի կարևոր դերակատարը»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հունվարի 21-ին ԱՄՆ Սենատը պետքարտուղարի պաշտոնում հաստատել էր Ռուբիոյի թեկնածությունը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Ռուբիոյին նշանակվելու կապակցությամբ։
Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնել էր ԱՄՆ նախագահի պաշտոնը։ 2024 թվականի նոյեմբերի 6-ին Թրամփը հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։