Հունվարի 15-ին Երևանում օտարկրյա քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է Երևանում բնակվող, ազգությամբ եգիպտացի 35-ամյա Մուստաֆա Ահմեդ Համդի Էլսաիդ Մոհամեդը, կա ձերբակալված, գրել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ժամը 09։25-ի սահմաններում, Նելսոն Ստեփանյան 1 հասցեում գտնվող հոսթելում եգիպտացու և Երևանում բնակվող ՌԴ քաղաքացի, 22-ամյա Ալեքսեյ Կլադովի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով եգիպտացուն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
«Իրավապահները պարզել են, որ Կլադովը ժամը 08։00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտե մահակով հարվածներ է հասցրել Մոհամեդին: Կլադովը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։ ՌԴ քաղաքացին հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Մոհամեդը իրեն հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և կոտրել իրեն պատկանող բջջային հեռախոսները՝ պատճառելով գույքային վնաս:
Կայքի տեղեկություններով՝ Կլադովն աշխատում է «Գլովո ՍՊԸ»-ում՝ որպես առաքիչ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, հավելել է կայքը։