«Մանկական Եվրատեսիլ-2024»-ի Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Մադրիդ, տեղեկացնում է Առաջին ալիքը։
Իսպանիայի մայրաքաղաքում նոյեմբերի 16-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ-2024» երգի մրցույթը, որում Հայաստանը կներկայացնի Լեո Մկրտչյանը՝ Cosmic friend երգով։
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել էր նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:
2023թ․ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբն իր Do It My Way երգով գրավել էր 3-րդ տեղը։
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել
Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, ասված...






































