Հոկտեմբերի 26-ին Երևանի բնակիչ, 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 09։50-ի սահմաններում։ Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Նշվում է, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գնացքավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում։
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ
Երևանում չորացած արմատով հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 21:40-ի սահմաններում ահազանգ...






































