Հայաստանի պատվիրակ Լեո Մկրտչյանի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են համացանցում, տեղեկացնում է Առաջին ալիքը։
«Cosmic friend երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով և տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու»,- գրել է կայքը։
Սեպտեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Մկրտչյանը։ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել էր նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:
2023թ․ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբն իր Do It My Way երգով գրավել էր 3-րդ տեղը։
«Աշխարհի մերկացած նյարդը, որն ամեն վայրկյան կարող է կաթվածահար լինել»․ Մաթևոսյանի կյանքի կանոնները՝ գրողի 90-ամյակին
Այսօր՝ փետրվարի 12-ին, լրանում է 20-րդ դարի հայ մեծագույն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը, արձակագիր, ում ստեղծագործությունները բազմաթիվ ֆիլմերի հիմք...