Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, Ադրբեջան այցից հետո ես կապ կհաստատեմ վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»,- ասել է Պուտինն Ալիևի հետ զրույցի ժամանակ։
ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի կարգավորմանն «այնքանով, որքանով կպահանջեն երկու կողմերը»։
Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով գտնվում է Ադրբեջանում։ Նա Ալիևի հետ քննարկել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները
Թբիլիսիում հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներ, բակեր և նկուղներ, վնասել ճանապարհահատվածներ ու ենթակառուցվածքներ, հայտնում...






































