Հունիսի 19-ին արտակագ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում․ Առինջ վարչական շրջանի Խաչատուր Աբովյան թաղամասի 2-րդ փողոցում, ըստ բնակիչների, մի քանի օր է խմելու ջրի խողովակի վնասվելու պատճառով փողոցը վերածվել է «փոքրիկ Վենետիկի», հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ջուրը 30, որոշ հատվածներում 40-50 սմ բարձրությամբ հոսում է, իսկ «Վեոլիա ջուրը» միչև այս պահը ոչ մի աշխատանք չի կատարել խնդիրը լուծելու համար: Բնակիչները հայտնել են, որ փողոցը ողողված է խմելու ջրով:
«Բնակիչների զանգերին արձագանքել է միայն Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար էդվարդ Բաբայանը, ում հանձնարարականով ժամանել ու իրավիճակին տեղում ծանոթացել է Առինջի վարչական ղեկավարը, ով խոստացել է, որ խնդրի մասին կտեղեկացնի «Վեոլիա ջրին» և քաղաքապետի հանձնարարականով հետևողական կլինի, որ «Վեոլիա ջուրը» շատ արագ վթարը վերականգնի»,- գրում է աղբյուրը:
Մայիսի 31-ին ԶԼՄ-ն հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցում խցանված դիտահորերից կոյուղաջրերն արտահոսել են՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տարեց կնոջ դի
Փրկարարները Երևանի ջրանցքներից մեկից դուրս են բերել կնոջ դի, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Մահացածը 75 տարեկան էր։ Նրա մարմինը...