• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 15:42
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ՀՀ իշխանությունները դադարել են պայքար մղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար․ թյուրքագետ

Կարծիք, Հարցազրույց, Քաղաքականություն,
24 Ապրիլ 2024 23:33
ShareShareShare
telegram

Հայաստանի իշխանությունները դադարել են պայքար մղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, երկրի ներսում այս հարցի շուրջ թուրքական քարոզչության տարրեր են շրջանառում, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտնել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Հայաստանի Հանրապետությունը դադարել է պայքար մղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Սա չի վկայում միայն Հայոց ցեղասպանության արդար պայքարի շարունակականության բացակայության մասին, որն ունի փիլիսոփայական, հոգևոր և համամարդկային նշանակություն։ Սա նշանակում է, որ այլև Հայաստանի դե ֆակտո իշխանությունները հրաժարվել են այդ գործիքը կիրառել մեր արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է նա։

Փորձագետը նշել է, որ նախկինում այդ գործիքը եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոցի այն սակավ, բայց արդյունավետ միջոցներից մեկը, որով Հայաստանը կարողացել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ որոշակիորեն ամրապնդելով հայկական կողմի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ։

Գեղամյանն ընդգծել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության և դրա հետ փոխկապակցված գրեթե բոլոր հարցերը, փաստերը, քայլերը նույնպես դադարել են Հայաստանի իշխանությունների ներքին հռետորաբանության մաս լինել։ Նա նշել է, որ, օրինակ, փողոցներում չկան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշում եմ և պահանջում» մակագրությամբ պաստառներ, չկան պետական մեծ մասշտաբի միջոցառումներ, եղածներն էլ իրենց մեջ ոչ թե քաղաքական, իրավական, այլ մշակութային բաղադրիչ են կրում։

«Այլևս չի անցկացվում մեծ գիտաժողով, որին արտասահմանից հայտնի մասնագետներ, քաղաքական գործիչներ կհրավիրվեին։ Պետական կամ պետականամերձ հեռուստատեսություններովն Ցեղասպանության թեմայով այլևս որևէ աշխատանք չի ցուցադրվում, որպեսզի մարդիկ հիշեն, նոր փաստեր իմանան»,- հավելել է փորձագետը։

Ըստ թյուրքագետի՝ դե ֆակտո իշխանությունների կողմից թեպետ զգուշավոր, փոքր քայլերով, բայց Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու միտում կա։

«Ցեղասպանության հարցի շուրջ քննարկումներում հայտնվում են պրոթուրքական քարոզչության տարրեր կամ ամբողջությամբ «մերկ» թուրքական քարոզչություն։ Դա տեղի է ունենում տարբեր մակարդակներում՝ սկսած նրանից, որ Հայաստանի դե ֆակտո վարչապետն այնքան հաճախակի չի կիրառում «Հայոց ցեղասպանություն» իրավաքաղաքական եզրը, փոխարենն օգտագործվում են այլ ձևակերպումներ։ Բացի այդ, կասկածի տակ է դրվում հանցագործության փաստը,  չի նշվում, որ Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից կատարվել է պետական ​​հանցագործություն, որն այնուհետ շարունակել է քեմալական Թուրքիան։ Այսպիսով՝ իշխանություններն անուղղակի կերպով Թուրքիայի վրայից հանում են մեղքը, ինչը տարբեր մակարդակներում իր հետևանքներն ունի»,- ընդգծել է նա։

Փորձագետը մեկնաբանել է նաև Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ կապված Ցեղասպանության զոհերին ցուցակագրելու, նրանց անունները նույնականացնելու անհրաժեշտության հետ։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ներհայկական քննարկումներում թուրքական քարոզչական թեզերի առաջխաղացման, իշխանությունների հակահայկական գործողությունների դրսևորումներից են։

«Դա բոլորովին ժամանակավրեպ, անտեղի և որևէ բան չտվող գործ է։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ հանկարծ հիմա հիշեցին ու այդ թեման առաջ բերեցին։ Երկրորդ, նրանք, ովքեր մանրամասն հետևում են Հայոց ցեղասպանության հարցում թուրքական մերժողականության քաղաքականության տարբեր դրսևորումներին, շատ լավ գիտեն, որ թուրքական կողմից ուղղակի և անուղղակի, նույնիսկ տարբեր հայկական ազգանուններով մարդկանց միջոցով նախորդ տարիներին փորձ է արվել այդ թեման զարգացնելու առաջարկ անել, օրինակ՝ դրամաշնորհներ տալու միջոցով, որ, իբր, ուսումնասիրեն և ցուցակագրեն մարդկանց։ Այդուհանդերձ՝  բայց դա շատ ակնհայտ միտում և նպատակ ունի»,- ասել է թուրքագետը։

Նա ընդգծել է, որ ցուցակագրումը շատ բարդ և երկարատև գործընթաց է, որը կարող է տևել տասնամյակներ։

«Տասնամյակների արդյունքում հնարավոր կլինի, օրինակ, ցուցակագրել Ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն զոհերից ընդամենը մի քանի տասնյակ հազարի։ Ընդ որում՝ այդ գործընթացը թուրքական կողմին հնարավորություն է տալու  ասել՝ «այսքանին եք ցուցակագրել, իսկ մնացա՞ծը, ուրեմն նրանք չկան ու դուք ստել եք»։ Այսինքն, սա հայկական օրակարգ չէ, հայկական կողմից նման պահանջ չի գալիս։ Հայկական ազգանուններով տարբեր անձանց կողմից այս թեզն առաջ տանելը թուրքական քարոզչության հերթական փորձն է` Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու կամ այն հերքելու ու մերժելու համար»,- ընդգծել է փորձագետը։

Թյուրքագետը նաև նշել է, որ զոհերի ցուցակագրման թեման ինքնին կասկածի տակ է դնում Ցեղասպանության փաստի գիտական ​​ճանաչումը, որը վաղուց արված է։

«Մի քանի տասնյակ երկրներ, միջազգային հանրություն կոչվածը այդ գիտական ​​ճանաչման հիման վրա են Հայոց ցեղասպանությունը որպես կայացած փաստ ճանաչել։ Հայոց ցեղասպանության փաստը նույնիսկ Օսմանյան կառավարությունն է ճանաչել՝ 1919թ․ դատապարտելով այն իրագործած մի քանի տասնյակ օսմանցի քաղաքական գործիչների»,- հավելել է Գեղամյանը։

Ապրիլի 15-ին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի անվանական ցուցակ ստեղծել։ Նրա խոսքով՝ դա մեկ պարզ բացատրություն ունի, որպեսզի «մենք իմանանք մեր բոլոր 1,5 միլիոն զոհված հայրենակիցների հասցեները»Ըստ Քոչարյանի՝ «եթե դա հաջողվել է հրեաներին, ապա կհաջողվի նաև հայերին, սակայն մինչև այժմ այդ ցուցակագրումը չի իրականացվել»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բադալյան

telegram
Tags: Armenia TodayАрменияИнтервью Armenia TodayЭксклюзивԹուրքիաՀայաստանՀայոց ՑեղասպանությունՎարուժան Գեղամյան

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29

Դատախազը դադարեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը, հայտնել է փաստաբան Երեմ...

The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39

Երկու ամսով կալանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ շարունակելու է շինարարական ծրագրերը Հայաստանում, ինչպես նաև...

Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորական մանդատից, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Թերթի տեղեկություններով՝ Հայրապետյանը, որը...

Load More
Xosum
  • Լուրեր
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում
Գիտություն և տեխնիկա

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39

Հայաստանի թիմը մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացված Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում, հայտնել է...

Read moreDetails
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր
Աշխարհում

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55

Հնդկաստանի Սիկիմ նահանգում կառուցվող թունելի փլուզման հետևանքով մահացել է ութ աշխատող, հայտնել է նահանգի գլխավոր նախարար Պրեմ Սինգհ Թամանգը։ Նրա...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ