Երևանի Դավիթաշեն գյուղի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակներին, որի հետևանքով գազի արտահոսք է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Կայքի տեղեկություններով՝ Foton մակնիշի ռուսական համարանիշներով բեռնատարի ղեկին է եղել Երևանի բնակիչ, 36-ամյա Կարուշ Մ.-ն: Մեքենան բարձված է եղել շինարարության համար օգտագործվող պարագաներով։
Նշված փողոցի մի քանի տներում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:






































