Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա դասական երաժշտության համերգով։
Դաշնակահար Արմեն Բաբախանյանը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի հետ միասին կկատարի Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը, Մոցարտի Դաշնամուրի համար 20 կոնցերտը և Շուբերտի թիվ 9 սիմֆոնիան։
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը տատանվում է 3000-15 000 դրամի սահմաններում։
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիավորվի Պատմության թանգարանի հետ
Ծաղկաձորում գտնվող «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կմիավորեն «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին, հունիսի 12-ի նիստում կառավարությունը հաստատել է...