• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Օգոստոս 2025 00:54
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Չենք հարմարվելու. Եկեղեցին՝ պատմության դասագրքի վրիպումների մասին

Հասարակություն,
26 Դեկտեմբեր 2023 15:05
ShareShareShare
telegram

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հերքել է «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի պատրաստմանն իր գործակցությունը: Դասագրքում տեղ գտած սխալների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ զարմանք է հարուցում գրքի տիտղոսաթերթում զետեղված միտքը, որ իբր գիրքը պատրաստվել է Մայր Աթոռի հետ գործակցությամբ:

«Մինչդեռ ոչ մի հարաբերություն Մայր Աթոռի ոչ մի կառույցի հետ չի հաստատվել: Ապակողմնորոշող այդ հայտարարությունը դրված է հավելյալ կերպով մարդկանց մոտ պատկերացում ստեղծելու, թե իբր Մայր Աթոռը ևս մասնակից է այս դասագրքի կազմմանը»,- նշել է հոգևորականը՝ ավելացնելով, որ դասագիրքն էականորեն շեղում է մինչև այսօր գոյություն ունեցող չափանիշներից և արմատապես տարբերվում է:

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ դասագիրքը հեղեղված է  բազմաթիվ սխալներով ու բացթողումներով: Նա հայտնել է, որ գրքում հպանցիկ է նախահայր Հայկի մասին հիշատակությունը, չի շեշտվում Արարատ լեռան ու Սուրբ Էջմիածնի արժեքը: Արշակ սրբազանը մատնանշել է նաև կոնկրետ քրիստոնեությանը վերաբերող բազմաթիվ սխալներ ու վրիպակներ:

«Հետաքրքրիր է մի այսպիսի սպրդում, նշում են, որ պատմությունը պետք է վերատեսենք, միգուցե պատմության նկատմամբ մեր պատկերացումները պե՞տք է վերատեսենք: Պատմությունն այն է, ինչ տեղի է ունեցել: Սրանով միամտորեն մատնում են, որ ուզում են պատմությունը խմբագրել, ոչ թե պատմության նկատմամբ իրենց մոտեցումները»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ սերունդների գիտակցության մեջ մխրճվում են կերպարներ, իրադարձություններ ու դրանց նկատմամբ յուրահատուկ մոտեցումներ, ուստի եկեղեցու արձագանքը  չափազանցված չէ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի խոսքով էլ՝ գործ ունենք արժեքային համակարգի փոփոխության հետ, և բարձրացված արդարացի քննադատությունների պատճառն այն է, որ սա պարզապես նախերգանքն է, դասագրքին հաջորդելու են նորերը:

Արշակ սրբազանը հայտնել է, որ դասագրքի հետ կապված բոլոր վերապահումները, դիտարկումներն առանձին նամակով ուղարկել են ԿԳՄՍ նախարարին: Նա նշել է, որ մեկ ամիս անցել է ու որևէ արձագանք չկա, նույնիսկ նախարարության կազմակերպած քննարկումներին եկեղեցին որևէ ձևով ներգրավված չէր:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքերին՝ Միքայել սրբազանը շեշտել է՝ նախարարի հայտարարությունը բնորոշում է այսօրվա իշխանության մտածելակերպը և վարվելակերպը: Շիրակի թեմի առաջնորդի խոսքով՝ նրանք առաջնորդվում են միապետական լյուդովիկյան սկզբունքով, գիտեն, թե պետությունն իրենք են, սակայն ընդամենը ժամանակավոր փուլ են այս պետության մեջ և որ այդ ամբարտավանությունը բնորոշ է բոլոր հեղափոխականներին։ 

«Այդ ամենի հետևում երևում են իրենց պատվիրատուների ականջները, որոնք ընդհանուր ոչինչ չունեն հայության, հայ ազգային պետության և պետականության հետ: Իրենց պատվիրատուները դրսից են, որոնք անցած տարիների ընթացքում իշխանություններին համոզում էին, որ պետք է ռևիզիայի, վերատեսության ենթարկել ողջ պատմագիտությունը, ազատվել պատմությունից կառչվածությունից, թոթափել կոմպլեքսները, օրինակ՝ Ցեղասպանության հետ կապվածությունը և դառնալ համաշխարհային հանրության անդամներից մեկը՝ անդեմ և անդիմագիծ»,- շեշտել է նա:

Արշակ սրբազանի համար շոկային էր նախարարի հայտարարությունը, թե ծնողները չպետք է որոշեն դասագրքերի բովանդակությունը:

«Ո՞վ պետք է որոշի, եթե ոչ ուսուցիչները, ծնողները, պատմաբանները, եկեղեցին: Միշտ չէ, որ կտրականությունը համոզվածության նշան է, կտրականությունը նաև որոշակի ինտելեկտուալ դեֆիցիտի հետևանք է: Ինչպե՞ս կարող է կրթության ոլորտն սպասարկող անձնավորությունն այդպիսի հայտարարություն անել»,- զարմանում է հոգևորականը:

Անդրադառնալով հետագա քայլերին՝ հոգևորականները շեշտել են, որ չեն հարմարվելու, ինչպես 70 տարի չհարմարվեցին սովետական մտածելակերպին ու գաղափարախոսությանը:

Պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի «Հայաստանի պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն առաջացրել է փորձագետների սուր քննադատությունը՝ նրանք պնդում են, որ այն պետք է հանել կիրառությունից, քանի որ խեղաթյուրում է պատմական փաստերը, չունի հայեցակարգ և կազմվել է հապճեպ։

Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ուշադիր են դաշտում հայտնված մասնագիտական կարծիքներին ու հանդիպում կլինի այն ներկայացուցիչների հետ, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևով արել են իրենց դիտարկումները: Ըստ նախարարի՝ Մասնակցային դպրոց հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք քննարկել են այդ դիտարկումները և դրանց զգալի մասը պատրաստվում են ընդունել՝ հաշվի առնելով բերված փաստարկները:

Ավելի վաղ Armenia Today-ը հարցում էր անցկացրել դպրոցական նոր դասագրքերի, այդ թվում՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

telegram
Tags: Արշակ եպիսկոպոս ԽաչատրյանՀայոց պատմության դասագիրքՄայր Աթոռ սուրբ ԷջմիածինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Առնչվող Նորություններ

Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

03 Օգոստոս 2025 19:11

Իրաքի Շանգալ եզդիաբնակ մարզում 2014 թվականի այս օրը՝ օգոստոսի 3-ին, իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻԼԻՊ) կողմից սանձազերծված արյունալի...

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

03 Օգոստոս 2025 16:27

Եմենի հարավային Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ զոհվել է,...

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56

Սևանա լճում այսօր 16-ամյա տղա է խեղդվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ջրային վաշտի պարեկները նավակով և սկուտեռով քաղաքացիների...

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով կա զոհ։ Ավտովթարի մասին...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37

Հայաստանի մարզերում օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 8-ին

Հայաստանի մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

02 Օգոստոս 2025 22:23

Օգոստոսի 2-ին հանրապետության մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և...

Ավելին
  • Լուրեր
Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել

Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել

04 Օգոստոս 2025 00:32
Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

03 Օգոստոս 2025 23:18
Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին վթարի հետևանքով կա 6 վիրավոր

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին վթարի հետևանքով կա 6 վիրավոր

03 Օգոստոս 2025 22:28
Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

03 Օգոստոս 2025 21:40
Ջենիֆեր Լոպեսը գրառում է արել երևանյան համերգից առաջ

Ջենիֆեր Լոպեսը գրառում է արել երևանյան համերգից առաջ

03 Օգոստոս 2025 21:06
Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Եղիշե Մոսեսյանը նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը

03 Օգոստոս 2025 21:03
Մեկ օրում արեգակի վրա երկու հզոր բռնկում է տեղի ունեցել

Արևի վրա մեկուկես ամսվա ընթացքում ամենաուժեղ բռնկումն է տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 20:09
Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

03 Օգոստոս 2025 19:11
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

03 Օգոստոս 2025 17:30
Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

03 Օգոստոս 2025 16:53
Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

03 Օգոստոս 2025 16:27
Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56
ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 14:02
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18
Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

03 Օգոստոս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37
Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել
Աշխարհում

Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել

04 Օգոստոս 2025 00:32

Ավստրալիայի արևելյան մի շարք քաղաքներ ծածկվել են տասնամյակների ընթացքում ամենաբարձր ձյան մակարդակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իշխանություններին։ «Արևելյան Ավստրալիայի...

ԿարդալDetails
Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ
Մշակույթ

Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

03 Օգոստոս 2025 23:18

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ