ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հումանիտար աղետին զուգահեռ Արցախում լարվել է նաև ներքաղաքական իրավիճակը, ինչն ավելի է սրվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունից հետո, թե Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ, ինչ ավելի ուշ հերքվեց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից։
Նշվում է, որ իրավիճակի լարումը հասել է այն աստիճանի, որ Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանն իր զինակիցների հետ ներխուժել է Արցախի խորհրդարան:
Աշխարհազորի հրամանատարը ֆեյսբուքյան տեսաուղերձով ներկայացրել է ԱՀ ԱԺ-ում տեղի ունեցածի մանրամասները՝ նշելով, որ արցախցիներին իրենց գործունեությամբ մահացու վտանգի առջև կանգնեցրած բոլոր քաղաքական գործիչները պատասխան են տալու ժողովրդի առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին
Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...





































