ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին տեղն է զբաղեցրել շվեյցարական Բիլ քաղաքում անցկացվող Biel Chess Festival 2026 մրցաշարի արագ շախմատի (ռապիդ) ձևաչափում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Արոնյանը հանդես է գալիս Masters խմբում։ Նույն խմբում են նաև Լե Կուանգ Լիեմը, Այդին Սուլեյմանլին, Մատիաս Բլյուբաումը, Յագիզ Կաան Էրդոգմուշը և Խոսե Էդուարդո Մարտինես Ալկանտարան։
Շախմատիստները մրցում են երեք ձևաչափով՝ արագ շախմատ (ռապիդ), դասական շախմատ և կայծակնային շախմատ (բլից)։ Փառատոնի հաղթողը կորոշվի բոլոր երեք մրցաշարի արդյունքների հանրագումարով։
Շրջանային մրցաշարն անցկացվում է հուլիսի 12-ից 23-ը։





































