ՖԻՖԱ-ն նախատեսում է 2026-ի Աշխարհի առաջնության (ԱԱ-2026) եզրափակչի ընդմիջումը սովորական 15 րոպեի փոխարեն երկարաձգել մինչև շուրջ 30 րոպե՝ երաժշտական շոու անցկացնելու համար, հայտնում է The Telegraph-ը։
Շոուն կտևի մոտ 11 րոպե, իսկ մնացած ժամանակը կպահանջվի բեմի տեղադրման և ապամոնտաժման համար։ Ֆուտբոլի կանոններով՝ խաղակեսերի միջև ընդմիջումը չպետք է գերազանցի 15 րոպեն և կարող է փոփոխվել միայն մրցավարի թույլտվությամբ։
Եզրափակչի ընդմիջման շոուն աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջինն է լինելու։ Ելույթ կունենան Մադոննան, Շակիրան, Ջասթին Բիբերը, BTS-ը, Burna Boy-ը, Գուստավո Դուդամելը և Coldplay-ի մասնակցությամբ PS22 մանկական երգչախումբը։ Շոուի ստեղծագործական ղեկավարն է Coldplay-ի մենակատար Քրիս Մարտինը։
ԱԱ-2026-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին Նյու Յորք-Նյու Ջերսի մարզադաշտում։ Միջոցառումը կազմակերպում են ՖԻՖԱ-ն և Global Citizen-ը՝ կրթական ծրագրերի ֆինանսավորման նպատակով։






































