• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
14 Հուլիս 2026 16:15
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ամեն ինչի ընդունակ ենք. «Մուլտի Տաբակի» աշխատակիցները պահանջում են բացել այն

Տնտեսություն,
14 Հուլիս 2026 15:11
ShareShareShare
telegram

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցները երկրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով հանել կնիքները և վերսկսել գործարանների աշխատանքը։

Նախորդ օրը` հուլիսի 13-ին, բողոքի ակցիայի էին դուրս եկել «Մուլտի Սթոուն», «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցի և Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի աշխատակիցները, այսօր՝ հուլիսի 14-ին, ակցիա են իրականացրել «Մուլտի Տաբակ» ընկերության աշխատակիցները։

Նրանք պահանջել են հանել ձեռնարկությունների կապարակնիքները և թույլատրել շարունակել աշխատանքը՝ ընդգծելով, որ քննչական գործողություններն ու ստուգումները կարելի է իրականացնել առանց արտադրությունը կանգնեցնելու և մարդկանց աշխատանքից զրկելու։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ մտադիր են շարունակել բողոքի գործողությունները մինչև արտադրության վերագործարկումը։ «Մուլտի Տաբակի» աշխատակիցների ակցիայի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ իշխանությունների գործողությունների հետևանքով անորոշության մեջ են հայտնվել ոչ միայն ընդդիմադիր գործիչը, այլև նրա տարբեր ձեռնարկությունների շուրջ 10 000 աշխատակից։ Նրանք հայտարարել են, որ պատրաստ են աշխատանքը շարունակել նաև ստուգումների ընթացքում։

Աշխատակիցները նշել են, որ Իրանում պատերազմական իրավիճակի և շուկայական այլ խնդիրների պատճառով արդեն երեք ամիս հարկադիր պարապուրդի մեջ էին, սակայն այդ ընթացքում ամեն ամիս աշխատավարձ են ստացել։ Նրանց խոսքով՝ ղեկավարությունը չի կրճատել անձնակազմը և ամեն ամիս վճարել է աշխատավարձերը։

Ընկերության գլխավոր հաշվապահի խոսքով՝ այդ ընթացքում աշխատավարձերն ու հարկերը վճարվել են Ծառուկյանի տրամադրած փոխառությունների հաշվին։ Նա պնդել է, որ կազմակերպությունը գործել է օրենքի շրջանակում, իսկ արտադրամասի փակումը կարող է հանգեցնել խոշոր տնտեսական վնասների։

Աշխատակիցները նշել են, որ արտադրամասում պահվում են միլիարդավոր դրամների հումք և պատրաստի արտադրանք, որոնց պահպանման համար անհրաժեշտ են հատուկ ջերմաստիճանային և խոնավության պայմաններ։ Նրա պնդմամբ՝ կաթսայատան աշխատանքի դադարեցումը վտանգում է այդ արտադրանքի պահպանությունը։

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն պահանջում որևէ արտոնություն, այլ ցանկանում են վերադառնալ աշխատանքի։

«Մենք ողորմություն չենք ուզում, պաշտոն չենք ուզում, պահանջում ենք, որ մեր գործարանը վերաբացվի, մենք աշխատենք», - հայտարարել է աշխատակիցներից մեկը։

Նրանցից մեկը նշել է, որ եթե գործարանը չվերաբացվի, իրենք պատրաստ են շարունակել պայքարը՝ իրենց աշխատատեղերը պաշտպանելու համար։

«Եթե գործարանը չբացեն, ամեն ինչի ընդունակ ենք։ Մեր երեխաներին ո՞վ է պահելու», - ասել է աշխատակիցներից մեկը։

Մեկ այլ աշխատակից էլ պնդել է, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունների հետևանքով տուժում են նաև հազարավոր աշխատակիցներն ու նրանց ընտանիքները։

«Մենք մեր աշխատանքն ենք պահանջում։ Չենք գնալու ուրիշ տեղ աշխատելու, պայքարելու ենք մինչև վերջ, որ մեր աշխատատեղը վերաբացվի», - նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ գործարանի փակմամբ հարված է հասցվել հազարավոր ընտանիքների սոցիալական վիճակին, որոնց եկամուտը կախված է ընկերության աշխատանքից։ Նրանք նշել են, որ գործարանն ունի մոտավորապես 130 աշխատակից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել դեռ նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Փաշինյանն այդ փուլում հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։ 

Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին նրան կալանավորել էին։ Ծառուկյանի բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչը առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը և բողոքի ակցիաների պատճառ դարձել։

Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել է «սուտ» և «փուչիկ»։

Կարդացեք նաև՝ 

«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել

telegram
Tags: ակցիաաշխատակիցներՄուլտի Տաբակ

Հարակից հրապարակումներ

ՔԿ-ն պատասխան չի տվել. «Մուլտի Սթոունի» աշխատակիցները զգուշացրել են հետևանքների մասին

ՔԿ-ն պատասխան չի տվել. «Մուլտի Սթոունի» աշխատակիցները զգուշացրել են հետևանքների մասին

14 Հուլիս 2026 16:03

Տարադրամի փոխարժեքն ապրիլի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 14-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

14 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 14-ին, կազմել է 366,69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,05 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Սպայկայում» աշխատավարձերի վճարումներն ուշանում են․ ԶԼՄ

«Սպայկայում» աշխատավարձերի վճարումներն ուշանում են․ ԶԼՄ

14 Հուլիս 2026 10:30

«Սպայկա» արտահանող ընկերություն աշխատողներին Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն տվել կամ մասնակի են վճարել, գրել է...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 14-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

14 Հուլիս 2026 08:13

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 14-ին ԱՄՆ դոլարը գնում են 364,29 դրամ միջին գնով, վաճառում՝ 369,08 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել

«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել

13 Հուլիս 2026 18:27

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն», «Մուլտի Գրանդ», «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցների և Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի...

Տարադրամի փոխարժեքն ապրիլի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 13-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

13 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 13-ին, կազմել է 366,69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,69 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Load More
Xosum
  • Լուրեր
ՔԿ-ն պատասխան չի տվել. «Մուլտի Սթոունի» աշխատակիցները զգուշացրել են հետևանքների մասին

ՔԿ-ն պատասխան չի տվել. «Մուլտի Սթոունի» աշխատակիցները զգուշացրել են հետևանքների մասին

14 Հուլիս 2026 16:03
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 14-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

14 Հուլիս 2026 16:00
Գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Հայ գերու փաստաբանը հայտարարել է նրա կյանքին սպառնացող վտանգի մասին

14 Հուլիս 2026 15:49
Ներսում միլիարդների արտադրանք կա, տնտեսական վնաս է. «Մուլտի Տաբակի» հաշվապահ

Ներսում միլիարդների արտադրանք կա, տնտեսական վնաս է. «Մուլտի Տաբակի» հաշվապահ

14 Հուլիս 2026 15:24
Ստամբուլի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ստամբուլի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

14 Հուլիս 2026 15:20
Ամեն ինչի ընդունակ ենք. «Մուլտի Տաբակի» աշխատակիցները պահանջում են բացել այն

Ամեն ինչի ընդունակ ենք. «Մուլտի Տաբակի» աշխատակիցները պահանջում են բացել այն

14 Հուլիս 2026 15:11
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները 2-րդ օրն են ակցիա իրականացնում (ուղիղ)

«Մուլտի Սթոունի» աշխատակիցները 2-րդ օրն են ակցիա իրականացնում (ուղիղ)

14 Հուլիս 2026 15:07
Ծառուկյանի հետ մեկտեղ 10 000 աշխատողի են դատապարտում. «Մուլտի Տաբակ»-ի աշխատակից

Ծառուկյանի հետ մեկտեղ 10 000 աշխատողի են դատապարտում. «Մուլտի Տաբակ»-ի աշխատակից

14 Հուլիս 2026 15:00
Վաղարշապատում ընտրակաշառք ստանալու և տալու քրվարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունի 5 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառքի գործով երկու մարդ է ձերբակալվել

14 Հուլիս 2026 14:56
Օդի աղտոտման 45 դեպքով ԲԸՏՄ-ն սահմանել է 3 մլն դրամի տուգանք

Օդի աղտոտման 45 դեպքով ԲԸՏՄ-ն սահմանել է 3 մլն դրամի տուգանք

14 Հուլիս 2026 14:48
Ծառուկյանի ձիերին առգրավվելու որոշում կա․ փաստաբան

Ծառուկյանի ձիերին առգրավվելու որոշում կա․ փաստաբան

14 Հուլիս 2026 14:45
Հայաստանը ներկայացնող Չարաևայի առաջին հաղթանակը՝ WTA մրցաշարերում․ ԶԼՄ

Հայաստանը ներկայացնող Չարաևայի առաջին հաղթանակը՝ WTA մրցաշարերում․ ԶԼՄ

14 Հուլիս 2026 14:17
Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար «Չիկագո Բուլսում»

Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար «Չիկագո Բուլսում»

14 Հուլիս 2026 14:12
Հանգուցյալ Հայկ Հարությունյանի նկատմամբ «Մարտի 1-ի» գործով քրհետապնդում է հարուցվել

Հանգուցյալ Հայկ Հարությունյանի նկատմամբ «Մարտի 1-ի» գործով քրհետապնդում է հարուցվել

14 Հուլիս 2026 13:59
СМИ узнали о планах властей Армении строить модульную АЭС с Францией на американские кредиты

Փաշինյանը Մակրոնին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ԵՄ կապերի աջակցության համար

14 Հուլիս 2026 12:31
Քաղաքական հետապնդումների հարցերով հանձնաժողովի ասուլիսը (ուղիղ)

Քաղաքական հետապնդումների հարցերով հանձնաժողովի ասուլիսը (ուղիղ)

14 Հուլիս 2026 12:17
Վենսի այցը Հայաստան կարևոր և ազդեցիկ է, նոր հայտարարություններ կհնչեն․ Կոստանյան

ԶԼՄ-ն հայտնել է հայ-թուրքական կարգավորման բանագնացի հնարավոր թեկնածուի մասին

14 Հուլիս 2026 12:00
Կառգրավվե՞ն Գագիկ Ծառուկյանի ձիերը (ուղիղ)

Կառգրավվե՞ն Գագիկ Ծառուկյանի ձիերը (ուղիղ)

14 Հուլիս 2026 11:32
Ծառուկյանի ձիերին առգրավվելու որոշում կա․ փաստաբան

Ծառուկյանի ձիերին առգրավվելու որոշում կա․ փաստաբան

14 Հուլիս 2026 11:10
«Սպայկայում» աշխատավարձերի վճարումներն ուշանում են․ ԶԼՄ

«Սպայկայում» աշխատավարձերի վճարումներն ուշանում են․ ԶԼՄ

14 Հուլիս 2026 10:30
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

14 Հուլիս 2026 08:24
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 14-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

14 Հուլիս 2026 08:13
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 14-ին

14 Հուլիս 2026 07:30
Путин наградил кардиохирурга Баграта Алекяна орденом «За заслуги перед Отечеством»

Պուտինը պարգևատրել է սրտանոթային վիրաբույժ Բագրատ Ալեքյանին

14 Հուլիս 2026 00:07

Արաղչին հակադարձել է Հորմուզի նեղուցի մասին Թրամփի հայտարարությանը

13 Հուլիս 2026 23:18
«Պետք է հաշվի նստեն», «վստահում եմ», «չեն զարգանում»․ հարցում՝ պետհամակարգի մասին

«Պետք է հաշվի նստեն», «վստահում եմ», «չեն զարգանում»․ հարցում՝ պետհամակարգի մասին

13 Հուլիս 2026 22:23
Հիմնավորապես մերժել Հայաստանի կառավարիչների գաղափարախոսությունը․ Սերժ Սարգսյան

Դատարանը թույլատրել է Սերժ Սարգսյանի գործը քննել առանց նրա

13 Հուլիս 2026 21:45
Դատարանը Բեգլարյանին պարտավորեցրել է վճարել ավելի քան 76 մլն դրամ

Դատարանը Բեգլարյանին պարտավորեցրել է վճարել ավելի քան 76 մլն դրամ

13 Հուլիս 2026 20:52
Энтони Саркисяна признали самым ценным игроком чемпионата Европы

Բասկետբոլի ԵԱ․ Էնթոնի Սարգսյանը՝ ամենաարժեքավոր մարզիկ

13 Հուլիս 2026 19:56
«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել

«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել

13 Հուլիս 2026 18:27
ՔԿ-ն պատասխան չի տվել. «Մուլտի Սթոունի» աշխատակիցները զգուշացրել են հետևանքների մասին
Իրավունք

ՔԿ-ն պատասխան չի տվել. «Մուլտի Սթոունի» աշխատակիցները զգուշացրել են հետևանքների մասին

14 Հուլիս 2026 16:03

Read moreDetails
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Տնտեսություն

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 14-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

14 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 14-ին, կազմել է 366,69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,05 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ