Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժից հետո տուժածների թիվը հասել է 68 129-ի, հայտնել են ԶԼՄ-ները։
Al Jazeera-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 3535-ի, իսկ վիրավորներինը՝ 16 740, վնասվել կամ ոչնչացվել է 60 000 շինություն, իսկ 17 854 մարդ մնացել է անօթևան։ Ավելի քան 30 000 մարդ համարվում է անհետ կորած, նշել է լրատվականը։
Reuters-ը գրել է աղետի հետևանքով առողջապահական ճգնաժամի խորացման վտանգի ահազանգերի մասին։ Հազարավոր տեղահանվածներ գտնվում են գերբնակեցված ժամանակավոր կացարաններում կամ բաց տարածքներում՝ առանց մաքուր ջրի հասանելիության։
«Մոտ ապագայում մեր կանխատեսած խնդիրն այն վարակներն են, որոնք կարող են ի հայտ գալ աղետի ազդեցությանն ամենաերկար ժամանակ ենթարկված պացիենտների մոտ»,- հայտնել է Կարակասի Խոսե Գրեգորիո Էռնանդես հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Էուխենիո Կովան։
Առողջապահության համաամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ Մաուրիսիո Սերպա Կալդերոնը նախազգուշացրել է, որ ժամանակավոր կացարաններում ռիսկերն աճում են գերբնակեցման, օդափոխության սահմանափակման, խմելու ջրի հասանելիության խափանումների, սանիտարական խնդիրների և սննդի ու թափոնների ոչ պատշաճ կառավարման պատճառով։ Նրա խոսքով՝ առաջնահերթ վտանգների թվում են շնչառական վարակները, փորլուծությունը, մաշկային և վերքային վարակները, դենգեն, ինչպես նաև պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունները։
Հունիսի 25-ին Վենեսուելայում տեղի էր ունեցել վերջին հարյուրամյակի ամենահզոր երկրաշարժը, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և հարյուրավոր տուժածներ։ Նույն օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնել էր երկրաշարժից տուժած հայերի մասին՝ նշելով, որ կան անհետ կորած և վիրավոր հայեր, ինչպես նաև քանդվել է երկու հայ ընտանիքի տուն։ Հուլիսի 2-ին Վենեսուելայում յոթօրյա ազգային սուգ էր հայտարարվել երկրաշարժերի զոհերի հիշատակին։



































