Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց, հայտնել են դատախազությունից:
Ըստ հրապարակման՝ հօգուտ ՀՀ-ի ենթակա է բռնագանձման Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը, մեկ ավտոկայանատեղի՝ ամբողջությամբ, և ևս մեկ ավտոկայանատեղիի 38%-ը:
Բացի այդ, բռնագանձման ենթակա են բանկում ներդրված 202 միլիոն 998 հազար դրամ ընդհանուր ավանդները, դրանցից կուտակված 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև ևս 352 միլիոն 438 հազար դրամ, որի աղբյուրը չի նշվում։





































