Իրանում սկսվել են երկրի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին հրաժեշտ տալու արարողությունները, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ արարողությունը մեկնարկել է հուլիսի 4-ի առավոտյան՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան Մոսալլա աղոթասրահում՝ երկրի տարբեր շրջաններից ժամանած մեծաթիվ քաղաքացիների մասնակցությամբ։ Մարդկանց մեծ հոսքի պատճառով աղոթասրահի դռները բացել են վաղ առավոտյան աղոթքի ժամանակ։
Գործակալությունը նշում է, որ արարողությունները նվիրված են նաև Խամենեիի ընտանիքի չորս անդամի հիշատակին, որոնք ևս զոհվել էին նրա հետ նույն հարվածի հետևանքով։
Tasnim-ի փոխանցմամբ՝ Թեհրանում հրաժեշտի արարողությունները կտևեն երկու օր։ Հիմնական հուղարկավորության երթը Թեհրանում նախատեսված է հուլիսի 6-ին, հուլիսի 7-ին արարողություններ կանցկացվեն Ղոմում, հուլիսի 8-ին՝ Իրաքի Նաջաֆ և Քերբելա քաղաքներում, իսկ հուլիսի 9-ին՝ Մաշհադում, որտեղ Խամենեիին կհուղարկավորեն Իմամ Ռեզայի դամբարանում։
Խամենեին մահացել էր փետրվարի 28-ին Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով։ Զոհվել էին նաև Խամենեիի ընտանիքի անդամները։ Ավելի ուշ Իրանում հայտարարել էին, որ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները կանցկացվեն հուլիսի 4-9-ը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Իրան և մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Իրանում Խամենեիին հրաժեշտ տալու օրերին առնվազն 850 բանտարկյալի ներում կշնորհեն։






































