Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 31-33 աստիճան, երեկոյան՝ 22-24 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-25, նախալեռնային շրջաններում՝ 27-30 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-23 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 18-22 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 20-24, հովտային շրջաններում՝ 23-28 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-24, նախալեռնային շրջաններում՝ 26-31 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 30-33 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 31-34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 20-24 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 30-34։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 16-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-24, հովտային շրջաններում՝ 27-31 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 23-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 22 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 21 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։






































